Զիդանը չի պատրաստվում պատժել Բեյլին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

Զիդան Բեյլ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի պատրաստվում պատժել թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին։

Ընտրական մրցաշարի վերջին հանդիպմանը՝ Հունգարիայի հավաքականին 2։0 հաշվով հաղթելուց հետո Բեյլը երկրպագուից վերցրել էր Ուելսի «Ուելս, գոլֆ, Մադրիդ։ Հենց այս հերթականությամբ» գրությամբ դրոշը, լուսանկարվել դրոշով՝ անուղղակի ծաղրելով Արքայական ակումբին։

«Ռեալի» մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ Բեյլն առաջին հերթին մտածում է Ուելսի հավաքականի, հետո՝ գոլֆի, վերջում՝ «Ռեալի» մասին։

Ուելսցին կշարունակի սովորական ռեժիմով մարզվել ակումբի ընդհանուր խմբում։ Զիդանը չի ցանկանում ներքին հարցերը դարձնել հնարավոր անհաջողությունների պատճառ ընթացիկ մրցաշրջանում։