Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ ներմուծվող ապրանքների հսկման մեխանիզմի մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

1

ՌԴ Պետդումայի նիստում վավերացվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հսկման մեխանիզմի մասին համաձայնագիրը, որն ուղղված է ԵԱՏՄ տարածքում ապրանքների գորշ ներմուծմանը եւ ստվերային շրջանառությանը հակազդելուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթով նախատեսվում է հսկման ազգային համակարգերի տեղեկությունների փոխանակում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի հաստատած ցուցակից ապրանքների շրջանառության հսկողության ապահովման համար: Համաձայնագրով հաստատվում են նաեւ հսկման ազգային համակարգերին ներկայացվող պահանջները:

Ըստ պարզաբանող նյութերի՝ այսպիսով պայմաններ են ստեղծվում, որոնք արգելափակում են մաքսային եւ հարկային վճարումներից խուսափելու համակարգերի օգտագործումը: Սա նաեւ թույլ կտա հաստատել ապրանքների շրջանառության օրինականությունը՝ դրանք ԵՏՄ անդամ մի պետությունից մյուսը փոխադրելու ժամանակ: