Դե ինչ, կաշխատեմ ապահովել դիտարժանություն դատարանում․ Կադաստրի կոմիտեի նախկին պետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Դատարան դիմելը իմ կարծիքով շարունակում է մնալ ոչ խելամիտ քայլ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

«Այսօր ստացել եմ իմ դեմ ներկայացված հայցը, որով պահանջվում է հերքում «Ազատություն» ռադիոկայանի իմ հայտնի հարցազրույցի միայն մեկ արտահայտության համար, այն դեպքում, երբ Հ1-ին տրված պատասխան հարցազրույցում խոսք էր գնում իմ արտահայտած թվով չորս «իրականությանը չհամապատասխանող» մտքերի մասին։ Մնացածը ճիշտ էր փաստորեն... ու երեւի ես դիմեմ դատարան:

Այստեղից կարելի է ենթադրել, որ դատարան դիմելը, որն իմ կարծիքով շարունակում է մնալ ոչ խելամիտ քայլ, ավելի շատ «պտիչկա» դնելու նպատակ ունի ու երեւի մի քիչ էլ մամուլով ինքնավստահություն ձեռք բերելու նպատակ։

Դե ինչ, կաշխատեմ ապահովել դիտարժանությունը...»,- գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը։