Թուրքիայում Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

.

Անկարայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության խմբավորմանն անդամակցության մեղադրանքով  Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել։ Մեզին, Ահմեթ, Մահմութ և Մուսլեհ անունով եղբայրները ձերբակալվել էին չորս օր առաջ՝ Ադանայի շրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Կալանավորվածներից երկուսը երկվորյակներ են։ Նրանց մի եղբայրն էլ մահացել է ահաբեկչական խմբավորման գործողությունների ընթացքում։ Եղբայրների մոտից առգրավված փասաթղթերը տեղեկություններ են պարունակում ԻՊ-ի առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադիի սպանությունից հետո նոր առաջնորդի ընտրության վերաբերյալ։