Սեփական թեկնածուի մասին ևս Արցախի նախագահը լռում է. անակնկալ կարո՞ղ է լինել. «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

բակո

«Իրատես» թերթը գրում է. «Որքան մոտենում են արցախյան ընտրությունները, այնքան իշխանական հովանավորությունը վայելող թեկնածուի շուրջ ինտրիգը մեծանում է։ Սրան գումարվում է այն հանգամանքը, որ մինչ օրս Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի բարձրաձայնում կամ անգամ ստվերային որևէ աջակցություն չի ցուցաբերում հայտնի թեկնածուներին։

Սեփական թեկնածուի մասին ևս Արցախի նախագահը լռում է։ Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը։ Մեր հարցին ի պատասխան՝ Արցախի մեր աղբյուրը նշեց, որ չեն ցանկանում շուտ գաղտնազերծել իրենց թեկնածուին, որպեսզի նա չհայտնվի և հայաստանյան իշխանությունների, և մյուս թեկնածուների թիրախում։

Անակնկալ կարո՞ղ է լինել։ «Ոչինչ չի բացառվում»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, որոշ թեկնածուների դեպքում աջակցություն չպետք է սպասել, մասնավորապես Արայիկ Հարությունյանի պարագայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: