Արման Թաթոյանն արձագանքել է հակագազով և մահակով ցուցմունք կորզելու տեսանյութին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է վերջին ժամերին համացանցում արագորեն շրջանառվող տեսանյութը, որում ոստիկանները ուժի գործադրմամբ՝ հակագազով ու մահակով, ցուցմունք են կորզում։

«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։

Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,-գրել է Արման Թաթոյանը։