Արոնյանը կմասնակցի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նոյեմբերի 22-26-ը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կմասնակցի Grand Chess Tour-ի նախավերջին արագ և կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz-ին։

 Նոյեմբերի 22-ին Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի և նորվեգացի Մագնուս Կարլսենի, սևերով՝ հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

10 մասնակցի թվում են նաև աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, չինացի Դին Լիրենը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, հնդիկներ Պենտալա Հարիկրիշնան և Վիդիտ Գուջրատին։