ԱՄՆ-ում ՌՕՈւ ուսումնական ինքնաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

ինքնաթիռ

ԱՄՆ Օկլահոմա նահանգում  ռազմաօդային ուժերի Վենսի ռազմակայանի մոտակայքում  ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով  առնվազն երկու զոհ կա։

ԱՄՆ-ի ՌՕՈւ-երի տվյալներով՝ զինծառայողները ուսումնական թռիչք էին իրականացնում T-83 Talon երկտեղանոց ինքնաթիռով: Ավիաաղետի պատճառներն առայժմ հայտնի չեն, կատարվում է պատահարի հետաքննություն: