Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում նոյեմբերի 21-ին համացանցում տարածված «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութի հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում»,- ասաց Գաբրիելյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես արձագանքել էր համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են անձինք հարվածներ հասցնում քաղաքացուն և փորձում տեղեկություն կորզել նրանից: ՄԻՊ-ը նշել է, որ իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։