Քարդաշյանի գրառումն Ավստրալիայի վերաբերյալ զայրացրել է օգտատերերին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Քարդաշյան

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն ավստրալական հեռուստաշոուներից մեկում իր նոր օծանելիքի մասին երկար պատմելուց հետո, խոսել է նաև Ավստրալիայում մոլեգնած անտառային հրդեհների մասին։

«Հուսով եմ, որ Ավստրալիայում հրդեհներից հետո բոլորն ապահով ու  լավ են: Մենք աղոթում ենք ձեզ համար»,- նշել է Քարդաշյանը:

Հեռուստաաստղն իր Twitter-ի էջում  գրել էր, որ Ավստրալիայի համար ինչ-որ յուրահատուկ բան է պատրաստել: Երկրպագուները ենթադրել էին, թե խոսքը KKW Beauty ապրանքանիշի մասին է,  ոմանք էլ վստահ էին, որ աստղը պատրաստ է բարեգործության:

Օգտատերերին զայրացրել է Քիմի հայտարությունը։ Նրանք համարել են, որ Քիմը ծաղրում է Ավստրալիային, այնինչ այնտեղ իսկապես օգնության կարիք կա։