ՌԴ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են հեղաշրջում նախապատրաստող իսլամիստների

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է «Իսլամական ազատագրական կուսակցություն» ահաբեկչական խմբավորման 9 անդամի, այդ թվում՝ 2 ղեկավարի: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնին:

Նշվում է, որ հատուկ գործողությունն անցկացվել է Մոսկվայում, Թաթարստանում և Տյումենի մարզում:

Հատուկ ծառայության տվյալներով՝ ձերբակալվածները մարզերում ահաբեկչական փակ կառույցներ են ստեղծել, տարածել իրենց գաղափարախոսությունը, փորձել են հավաքագրել տեղի մահմեդականներին:

«Կառույցի անդամները ծավալում էին հակասահմանադրական գործունեություն, որը հիմնված է, այսպես կոչված, համաշխարհային խալիֆայության ստեղծման դոկտրինի, աշխարհիկ հասարակության ինստիտուտների կործանման ու ներկայիս իշխանությունը բռնի ուժով տապալելու վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Առգրավվել են քարոզչական նյութեր, կապի և տեղեկատվության տարածման միջոցներ ու կրիչներ:

Հարուցվել է քրեական գործ: