ԼՂ հիմնախնդրի կարգավորումը կողմերից զսպվածություն է պահանջում. Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

մատվիենկո

«РИА Новости» գործակալությունը գրում է, որ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը կողմերից զսպվածություն է պահանջում:

«Այժմ շփման գծում հանգիստ իրավիճակ է, բայց մեզ անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու համար բարենպաստ մթնոլորտ պահպանելուն: Ինձ թվում է, որ պետք է ավելի զուսպ լինել, որպեսզի գտնենք փոխզիջումային լուծում և առաջ շարժվենք»,- մեջբերելով Մատվիենկոյի խոսքը՝ գրում է «РИА Новости» գործակալությունը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը ղարաբաղյան հակամարտությունն անվանել է «հետխորհրդային տարածքում ցավոտ հարց»՝ նշելով, որ Ռուսաստանը մտադիր է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի շարունակի արդյունավետորեն հանդես գալ որպես միջնորդ:

Տեսանյութեր

Live

Լրահոս