Marvel-ի առաջին կոմիքսը վաճառվել է 1,26 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Marvel-ի կոմիքսի առաջին թողարկման առավել պահպանված օրինակն աճուրդում վաճառվել է ռեկորդային 1.26 մլն դոլարով, գրում է Screen Rant պարբերականը:

Սուպերհերոսի մասին կոմիքսի առաջին թողարկման օրինակներից մեկը՝ «Մարդկային ջահը», թողարկվել է 1939 թվականին։  Այդ ժամանակ ընկերությունը դեռևս կրում էր Timely Comics անվանումը։

Նշվում է, որ վաճառված օրինակն առաջին անգամ փոստատարի կողմից գնվել է Փենսիլվանիայում՝ 10 ցենտով:

Գիրքը դարձել է Marvel-ի՝ նախկինում վաճառված ամենաթանկ թողարկումը: