Կրասնոդարի երկրամասում Աբրաու Դյուրսոյի մոտ ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

«Ռոբինսոն» ուղղաթիռը կործանվել է ՌԴ Կրանսոդարի երկրամասում նոյեմբերի 30-ի առավոտյան. օդաչուն զոհվել է, տեղեկացնում է «Կուբանսկիե նովոստի»-ն։

Օդաչուից բացի այլ մարդիկ ուղղաթիռում չեն եղել։

Զոհված օդաչուի ինքնությունը արդեն պարզվել է, նա Յուրի Կորոլյովն է, նովոռոսիյսկյան Միսկախո գյուղի բնակիչ, նա 48 տարեկան էր։ Կորոլյովը օդաչու էր աշխատում «Աբրաու Դյուրսո գինու զբոսաշրջության կենտրոն» ՍՊԸ-ում։ Այդ ընկերությանն էր պատկանում կործանված ուղղաթիռը։

Պատահարի տեղում այժմ աշխատում են քննիչներն ու փրկարարները։ Կատարվածի հանգամանքները ճշտվում են։