Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

/

Ռուսաստանի Արմավիր քաղաքի ՀԱԵ տարածքում տեղադրված Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է, այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ազգամիջյան հակամարտությունների հարցերով փորձագետ Եվգենի Միխայլովը։ 

«Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում են որպես բարբարոսություն Հայ առաքելական եկեղեցու տարածքում (ՀԱԵ) և ինքնիրավչության դրսևորում, ինչը հակասում է սահմանված իրավական կարգին», -ասվում է դեսպանության մեկնաբանության մեջ: 

«Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության»:

Դեսպանությունը նշել է, որ Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր շատ հայրենակիցների շրջանում: Դեսպանատունը սահմանված կարգով կտեղեկացնի Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին՝ Արմավիրի հայկական տաճարի տարածքում տեղի ունեցած բարբարոսության, մասին, - նշել են դեսպանությունը: