Գերմանիայում տեղի է ունեցել Ձմեռ պապիկների ամենամեծ համագումարը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News

Գերմանիայում տեղի է ունեցել  Ձմեռ պապիկների ամենամեծ համագումարը:

Մոտ 70 հեքիաթային կերպարներ՝ իրենց օգնականներով, երթով շարժվել են Բավարայի Մուրնաու քաղաքով:

Միջոցառման նպատակը Գինեսի ռեկորդների գրքում կրկին գրանցվելն է, ինչպես անցյալ տարի, և կրոնական փառատոնի առևտրայնացմանը դեմ արտահայտվելը: Սակայն միջոցառման կազմակերպչի խոսքով՝ այն անցկացվում է ոչ թե ռեկորդի, այլ երեխաների և Սուրբ Ծննդյան տրամադրության համար:

Ձմեռ պապիկների համագումարը Մուրնաուում անցկացվում է արդեն 40 տարի: