Հալեպում շենքի փլուզումից 9 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News

1

Սիրիայի Հալեպ քաղաքում 5 հարկանի բնակելի շենք է փլուզվել, ինչի հետևանքով 9 մարդ է զոհվել, մեկը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական ռադիոկայանին:

Միջադեպը տեղի է ունեցել Հալեպի Մաադի շրջանում՝ քաղաքի պատմական կենտրոնում:
Քաղաքի հրշեջ ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից 5 մարդու դուրս բերել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Շենքի փլուզման պատճառների մասին չի հաղորդվում։