Արդյո՞ք բոլոր մարդիկ հաշմանդամություն չունեն․ սովորեք ծիծաղել սեփական խնդիրների վրա․ԱՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 03, 24News

1

Համօգտա Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեռյսբուքյնա իր էջում գրել է․

«Երբ շատերը, այդ թվում՝ Հայաստանի (ներառյալ Արցախի) ամենաշատ աշխարհ տեսած մարդկանցից մեկը քեզ հետ ի պաշտոնե հանդիպելուց հետո հրաժեշտ տալիս քեզ մաղթում է «առողջություն»՝ ակնհայտորեն նկատի ունենալով հաշմանդամությունդ, պարզապես ժպտում ես ու կրկին համոզվում, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրների աղբյուրը մարդկանց ընկալումներն են...

Եվ ընկալումների այդ շղթայում առաջնահերթ դերը պատկանում է հենց հաշմանդամություն ունեցող անձանց, քանի որ մեր ընկալումներն ուղիղ կերպով ազդում են շրջապատի անձանց ընկալումների վրա:
Սովորեք ծիծաղել սեփական խնդիրների վրա, և դրանք կդադարեն խոչընդոտներ լինելուց՝ երբեմն վերածվելով մրցակցային առավելությունների:
Դե իսկ պետությունն իր կարգավորող ու աջակցող պարտականություններն այս ոլորտում ևս պետք է արդյունավետ կատարի, որոնց վերաբերյալ, որպես Մարդու իրավունքների պաշտպան, առանձին հրապարակումներ ու առաջարկներ կունենամ:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ...
Հ.Գ. փիլիսոփայական հարցադրում. արդյո՞ք բոլոր մարդիկ հաշմանդամություն չունեն, եթե ծնվում ու ապրում են սահմանափակ կարողություններով...»։