Վանեցյան քաղաքական գործիչ չկա․ նրանից որևիցե ձևով հաշվեհարդար տեսնելու խնդիր չի եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«Նոր կառավարության համար տնտեսական աճի ցուցանիշը գերնպատակ չէ, կարևորվում է բյուջեի ներառականությունն ու արդար բաշխումը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Վարչապետի խորհրդականը, որպես օրինակ, մատնանշում է այն տարիները, երբ ՀՀ-ում տնտեսությունն աճել է երկնիշ ցուցանիշներով, սակայն  հասարակության բարեկեցության կտրուկ աճ չի գրանցվել։ 

Առաքելյանը համոզված է, որ հունվարից սկսած, հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված, բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծվելու օտարերկրյա ներդրողների համար՝ հավաստիացնելով, որ նոր իշխանության օրոք բիզնեսի և իշխանության տարանջատումն ակնհայտ է։

Առաքելյանը խոսել է նաև ՀՖՖ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարություններից՝ նկատելով, որ դրանցով նա փորձում է ձևավորել որոշակի քաղաքական կշիռ և ցույց տալ, որ իր դեմ պայքարում են։

«Վանեցյան քաղաքական գործիչ ՀՀ-ում չկա։ Նա նախկին պաշտոնյա է, և այս պահին իր բոլոր հայտարարություններով հերքել է քաղաքականությամբ զբաղվելու մտադրությունը»,-ասել է Առաքելյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։