Իշխանությունն ուժով ճնշեց ընդդիմախոսների առաջին ակցիան. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«Նախ պետք է հասկանալ, թե որքանով են ոստիկանության գործողությունները տեղավորվում իրավական դաշտում, և իհարկե հասկանալ այն շարժառիթը, որի հիման վրա էլ ուսանողների նկատմամբ կիրառվել է ուժ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, հավելելով, որ մի բան սակայն ակնհայտ է, ցուցարարների պահանջի մեջ որևէ անօրինական բան չկար:

«Հասարակության մեջ կան տարբեր հատվածներ, որոնք միշտ ունեն խնդիրներ պետական իշխանության հետ, և եթե մենք սկսենք ուժի լեզվով խոսել այդ մարդկանց հետ, առաջանալու է խորը հակասություն հասարակության և պետական հաստատությունների միջև»,-նշել է պաշտպանության նախկին փոխնախարարը:

Բանախոսն ի շարս այլ ներքաղաքական հարցերի, անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող վերջին զարագացումներին, ինչպես նաև Լավրովի Բաքվում արված հայտարարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: