Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման մասին իր դիրքորոշման փաստաթուղթն է հրապարակել

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Արցախ

Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ նախարարների խորհրդին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը: Այս մասին հայտնել է minval.az-ը:

Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան Twitter-ի էջում հրապարակված փաստաթղթում ասված է, որը Ադրբեջանը նախկինի պես հակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում քաղաքական ճանապարհով հակամարտության լուծմանը:

«Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասված է փաստաթղթում։

Ըստ ադրբեջանական կողմի առաջին քայլը պետք է լինի հայկական զորքի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից, որին կհաջորդի Ղարաբաղի փոխանցումն Ադրբեջանի կազմ, որից հետո Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների խաղաղ գոյակցությունը:

ադրբեջան