Հո՞ միանգամից ձեռները չեն տնգի, ասեն՝ դատեք, քաղաքական հաշվեհարդար ասելով են պաշտպանվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը կարծում է, որ անգամ եթե նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների դեմ քրեական գործեր են բացվում, չի կարելի նրանց ժողովրդի դատին հանձնել ու առանց դատական վճռի մեղավոր ճանաչել։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։ 

«Մեկի դեմ գործ է հարուցվում, բացում են ժողովրդի առաջ ու ասում՝ ինչ ուզում եք արեք, փողոցում էլ տեսնեք քարով խփեք գլխին, որովհետև ինքը ձեզ թալանել ա։ Ժողովրդին լցնում ենք այդ մարդկանց գլխին։ Մանկապարտեզում էլ ասում ենք՝ սրա մազերը կքաշեք, սրա հերն էն թվերին կոռուպցիայով է զբաղվել։ Չի կարելի»,- նկատել է Հակոբյանը։

Այդուհանդերձ, նախկին պատգամավորը չի կարծում, թե օրվա իշխանությունները քաղաքական հաշվեհարդար են տեսնում նախկինների հետ։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։