Պետք է վարչապետին առաջարկել Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը դնել քննարկման

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ԱԺ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկեց նախարարի հետագա պաշտոնավարման հարցը ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքով՝ ԱԺ-ին առաջարկում եմ ընդունել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին որոշում»,- ասաց Թանդիլյանը։