Ադրբեջանի հրետանային դիվիզիոններից մեկի հրամանատար է մահացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, հրետանային դիվիզիոններից մեկի հրամանատար, կապիտան Մելիքզադե Աբբաս Սալեհ օղլու մահվան մասին:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլին զինծառայողի մահվան մասին հաստատել է «Յենիջաղ» կայքին: Ադրբեջանական մեկ այլ կայք էլ՝ «Ազվիժըն»-ը նշում է, որ կապիտանը ծառայության ընթացքում վատ է զգացել, դիմել բուժկետ, որտեղից նրան զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է: