Հետախուզվողը բերման ենթարկվեց սահմանային անցակետից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

բակո

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 4-ին, ժամը 06.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Հարություն Բ․-ն, որը 2013թ․ դեկտեմբերի 27-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /Խարդախությունը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։