Թրյուդոն, Մակրոնը, Մարկ Ռուտեն բամբասել են Թրամփից․ տեսանյութը հայտնվել է համացամցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

The Guardian-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեսնելով Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ մի շարք պետությունների ղեկավարների կողմից իրենից բամբասելու տեսանյութը, բարկացել ու չեղարկել է նշանակված մամուլի ասուլիսը։ 

Բրիտանական պարբերականը նաև տեսանյութ է հրապարակել, որում մոտակայքում գտնվող բարձրախոսի միջոցով լսվում է՝ ինչպես են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը,  Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն Բուկինգհեմյան պալատում կազմակերպված միջոցառման ժամանակ ծաղրում Թրամփին երկար ասուլիսներ տալու համար: Կոնկրետ այդ փաստն առանձնացրել է Թրյուդոն:

Տեսանյութը տեսնելուց հետո Թրամփը Թրյուդոյին «երկերեսանի» է անվանել: