Լեհաստանում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում 2 երեխա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Լեհաստան

Լեհաստանի Սիլեզիայի մարզի Շչիրկ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Փրկարարները փլատակների տակից հանել են երկու երեխայի մարմին։  Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ լրագրողներին տեղեկացրել է մարզի ղեկավար Յարոսլավ Վեչերեկը:

Շչիրկում չորեքշաբի երեկոյան բնակելի  տանը տեղի էր ունեցել գազի պայթյուն։ Հաղորդվում է, որ այդ պահին տանն ապրել է ինն մարդ, որոնցից մեկը պայթյունի պահին աշխատանքի է եղել։

Պայթյունի հետևանքով եռահարկ շենքը փլուզվել է։