Ցանկացած դեպքում, երբ կլինի կոռուպցիա, այո՛, թաթիկները կկտրվեն․ ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

բակո

«Շատ բան չեմ կարող ասել, պետք է սահմանափակվենք ԱԱԾ-ի տարածած հայտարարությամբ»,- անդրադառնալով իր տեղակալի ձերբակալությունա լուրին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ 

«Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը, որ ցանկացած դեպքում՝ անկախ պաշտոնյայից, պետք է պատասխանատվություններ լինեն։ Ցանկացած դեպքում, երբ կլինի կոռուպցիա, այո՛, թաթիկները կկտրվեն», - ասաց նա։

Արայիկ Հարությունյանի ասելով՝ ինքը  հարգում է անմեղության կանխավարկածը, և չի կարող խախտել այն՝ իր տեղակալի մասին խոսելիս։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն էլ ինչ-որ պահի գայթակղության տրվի, նախարարը դա բացառեց՝ հավելելով, որ ինքն անձամբ է հետևում նախարարության գնումներին։