Երևանում բախվել են Opel-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Ռիգայի և Արաբկիր 17 փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 45-ամյա Արման Թ-ի վարած Opel մակնիշի 36 MQ 440 համարանիշի և Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 24-ամյա Արա Վ-ի վարած Nissan մակնիշի 35 ԼR 931 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտն Քրիստինե Ա-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ վարորդներից Արման Թ-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։