Սյունիքում մերկասառույցի պատճառով երթևեկությունը խաթարվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

մերկասառույց

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 208 կմ հատվածից մինչև 219 կմ հատվածը ճանապարհի մերկասառույցի ու ձյան պատճառով երթևեկությունը դարձել է անտանելի։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ 

Ուժեղ բուքն ու քամին իր սև գործն էլ է անում։
Աղբյուրը հայտնել է, որ  ավտոմեքենաների մեծ մասի անվադողերն ամառային են, մինչդեռ ճանապարհային ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը արդեն քանի օր է, հորդորում են, որպեսզի վարորդները ավտոմեքենաները վարեն բացառապես ձմեռային անվադողերով, բայց, ցավոք, որոշ վարորդներ մտածում են, թե իրենք ամառային կիսամաշ, երբեմն էլ՝ քաչալ անվադողերով կարող են հանգիստ երթևեկել։

մերկասառույց