Բանակի մարտունակությունը գցելու ձև են գտել․ փողով ազատվելու հնարավորություն չպետք է լինի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

«Բանակի մարտունակությունը գցելու օրինական ձև են գտել, փողով ազատվելու հնարավորություն չպետք է լինի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, «ՈՄԱ» ՀԿ նախագահ Վովա Վարդանովը։

Նրա կարծիքով՝ առաջարկվող նախագիծն անարդարությունը խորացնող ևս մեկ գործոն է։ 
«10 մլն-ը քանի՞ հոգու աշխատավարձ է։ Իսկ նրանք, ովքեր կարող են վճարել, դիրքերում նրանց բացակայությունը կարողանալո՞ւ ենք փոխհատուցել։ Չեմ կարծում, որ հնարավոր լինի։ Մարդը նախօրոք մուծելու հնարավորություն չպետք է ունենա։ Իսկ հիմա մենք պատրաստվում ենք անել այն օրինականությամբ»,- վստահեցնում է նախկին հետախույզը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։