Մխիթարյանը հայտավորված է «Ինտեր»-ի դեմ առաջիկա խաղին

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

.

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված  է «Ինտեր»-ի դեմ առաջիկա խաղին:

«Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակում ներառված  21 ֆուտբոլիստներից մեկը  Հենրիխ  Մխիթարյանն է: Ցանկը ներկայացրել է   «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան: 

Տեղեկացնենք, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 23:45-ին: