Կիպրոսը Թուրքիային դատի կտա Հաագայի միջազգային դատարան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Կիպրոսի իշխանությունները որոշել են Թուրքիայի դեմ հայց ներկայացնել Հաագայի Միջազգային դատարան՝ կապված կիպրոսյան ջրերում հորատումների հետ, տեղեկացնում է AP-ն։

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել է, որ այդ որոշումը իր կառավարության պարտավորությունն է՝ բոլոր օրինական միջոցներն օգտագործել էթնիկ հողի վրա բաժանված Կիպրոսի ինքնիշխան իրավունքների պաշտպանության համար։ Թուրքիան տեղեկացվել է դատական հայցի մասին Հունաստանի մայրաքաղաքում իր դեսպանության միջոցով։

Թուրքիան, որը չի ճանաչում Կիպրոսը որպես պետություն, զբաղվում է հորատմամբ այն ջրերում, որոնք Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու մասն են կազմում։

Անկարան հայտարարում է, որ գործում է իր ու անջատողական թուրք-կիպրոսցիների էներգետիկ իրավունքների պաշտպանության համար և հավակնում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու կեսին։