ԱՄՆ-ը սատարում է ՀՀ-ի ժողովրդավարական,տնտեսական բարեփոխումներին և հակակոռուպցիոն օրակարգին

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

.

Դեսպան Թրեյսին, փոխդեսպան Սմիթը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիսերը վերջերս հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկելու այս տարի Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության 40% ավելացման հետ կապված մանրամասները։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

Դեսպանը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական բարեփոխումներին և հակակոռուպցիոն օրակարգին։