Սերժ Սարգսյանի մեղադրանքում ենթատեքստեր կան. սա իշխանության դեղին քարտ էր. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

«Ամենից քիչն էինք սպասում, որ Սերժ Սարգսյանին այս ծավալի ու բնույթի մեղադրանք կառաջադրվեր։ Նրա մեղադրանքն ունի տարբեր ասպեկտներ՝ իր մեջ պարունակելով ենթատեքստեր»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Չեմ կարծում, թե այս պահին հնարավոր կլինի բավարարվել նրան առաջադրված մեղադրանքով։ Ժամանակի ընթացքում ՀՀ իրավապահները Սերժ Սարգսյանին հիշեցնելու այլ առիթներ ևս կստեղծեն։ Սա երկու ասպեկտով պետք է դիտարկել՝ իրավական և քաղաքական պատասխանատվության»,- նկատել է նա։

Ըստ փաստաբանի՝ այն դեղին քարտ էր պաշտոնաթող նախագահին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։