Հանձնառու ենք միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մինսկի խումբ

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

.

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Դրական ենք գնահատում շփման գծում և միջազգային սահմանին հարաբերական անդորրը և հանձնառու ենք միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»:

Համանախագահները ողջունել են լարվածությունը նվազեցնելուն և երկու երկրների բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են նաև հումանիտար միջոցառումներ իրականացնելուն ուղղված երկու երկրների ջանքերը՝ ընդգծելով վերջերս լրագրողների փոխայցերը և հունիսի 28-ին ձերբակալվածների համաժամանակյա ազատ արձակումը:

«Հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, և կողմերին կոչ ենք արել ներգրավվել բովանդակային բանակցություներում՝ առանց արհեստական հետաձգումների կամ նախապայմանների»:

Հայտարարության տեքստն ամբողջությամբ կարող եք կարդալ` այստեղ: