Սարգսյանի դեմ շատերը կխոսեն, Սերգո Կարապետյանի ցուցմունքը միակը չէ, մեղադրանքը դեռ կլրացվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը նորություն էր բոլորիս համար։ Սա նրա դեմ ուղղված հիմնական մեղադրանքը չէ։ Կլինեն նաև մարտիմեկյան դեպքերի հետ կապված մեղադրանքներ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը։

Գեներալի համոզմամբ՝ քրեական գործը կարող է ծավալվել։
«Չեմ կարծում, որ միայն Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Այդ գործողությանը մասնակցել է նաև «Ֆլեշի» ղեկավարությունը։ Իրար հետ համագործակցել են։ Ինձ թվում է՝ նրանք էլ կխոսեն։  Այնպես չէ, որ մեկ մարդ ցուցմունք տվեց ու վերջ։ Դեռ շատերը կխոսեն»,- վստահ է Մելքոնյանը։

Ըստ գեներալի, եթե անգամ ցուցմունք տվողը նախկին գյուղնախարարն է, տեղին չէ նրան դավաճան կոչելը։
«Հիմա այդ մարդիկ ճշմարտությունն են ասում։ Ցուցմունք տալը դավաճանություն չէ»,- ընդգծել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։