Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

.

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք:

«Մենք պետք է ուշադրություն դարձնենք առկա հակամարտություններին և ճգնաժամերին: Կարելի է ասել, որ առաջընթաց կա հունվարից հետո, քանի որ երկխոսությունները տարվա ընթացքում շարունակվել են Մինսկի խմբի գործընթացի, Ժնևյան միջազգային բանավեճերի և 5+2 ձևաչափով»,- նշել է Լայչակը:

«Որպես պաշտոնից հեռացող նախագահ՝ ես որևէ կախարդական բանաձև չունեմ, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ լուծել այս բոլոր հակամարտությունները»,- նշել է Լայչակը:

Ըստ ԵԱՀԿ գործող նախագահի անգնահատելի են նոր երկխոսության համար ուղիներ գտնելուն ուղղված ԵԱՀԿ ջանքերը, և այս կազմակերպությունն առաջինը կառաջարկի հստակ քայլեր, որոնք ուղղված կլինեն խաղաղությանը: