Ռուս երիտասարդներն Ամանորն անցկացնելու համար նախընտրում են Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ամանոր

Ռուսական առցանց ճանապարհորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայության մասնագետներն 1440 օգտատերերի շրջանում ուսումնասիրություն են իրականացրել և պարզել, թե որոնք են աշխարհի լավագույն երկրները, որտեղ կարելի է անցկացնել ամանորյա արձակուրդը: Երկրների ցանկում է նաև Հայաստանը։ Այս մասին գրել է Rusarminfo:

«25 տարեկանից ցածր երիտասարդները սովորաբար արձակուրդներն անցկացնում են Եվրոպայում․ նրանք ընտրում են Պորտուգալիան, Ֆրանսիան, Չեխիան և Հայաստանը: 25-40 տարեկան ճանապարհորդները նախընտրում են Ամանորն անցկացնել Թաիլանդում, Վիետնամում և Իտալիայում: Զբոսաշրջիկները, որոնց տարիքը 40-60 է առավել հաճախ Ամանորը դիմավորում են Թաիլանդում, Գերմանիայում, Եգիպտոսում և Բելառուսում»,-  աղբյուրի հաղորդմամբ՝ նշված է ուսումնասիրության տվյալներում։

Նշվում է նաև, որ հունվարյան արձակուրդի համար լավագույն երկրների թվում են Թաիլանդը, Իտալիան, Գերմանիան և Եգիպտոսը: