Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վիրավորներից մեկը դպրոցական է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

վթար

Դեկտեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմանում Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում բախվել են Գյումրիի բնակիչներ, Արտաշես Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Հակոբ Հ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Արտաշես Մ.-ն, նրա ուղևոր, Գյումրիի բնակիչ Սամվել Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բախման հետևանքով Opel-ը մասամբ հայտնվել է մայթին:

Աղբյուրը հայտնում է, որ վիրավոր Սամվել Գ.-ն սովորում է Գյումրու 20-րդ դպրոցի 7-րդ դասարանում: