Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամը նիստի եկել է նորածին երեխայի հետ. Մարությանը ծափահարել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հայկ

Երևանի ավագանու արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը եկել էր իր նորածին երեխայի հետ: Նա կապել էր փոքրիկին իր կրծքին:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նիստը սկսելուց առաջ անդրադարձավ փոքրիկ հյուրին։

«Առանձնահատուկ բարևում եմ ամենափոքրիկին, որ միացել է մեզ նիստի ժամանակ: Եկեք ծափահարենք բոլորս: Ահա, մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը (Սերգեյ Սարգսյան)»,-ասաց Հայկ Մարությանը և անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: