ԱՄՆ-ում մահացել է ԽՍՀՄ-ից փախած ԿԳԲ-ի նախկին մայոր Վիկտոր Շեյմովը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

73 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է ԽՍՀՄ-ից ամերիկյան հատուկ ծառայությունների օգնությամբ փախած ԿԳԲ-ի նախկին մայոր Վիկտոր Շեյմովը, գրում է «Washington Post»-ը:

Նշվում է, որ փախուստից առաջ Շեյմովն աշխատել է ԿԳԲ-ի 8-րդ գլխավոր վարչությունում, որը զբաղվում էր գաղտնագրմամբ, կապի և տեխնիկական անվտանգության ապահովմամբ:

1980 թվականին ԿՀՎ գործակալները նրան կնոջ և դստեր հետ դուրս են բերել Մոսկվայից:

Շեյմովն իր կյանքի մնացած մասն անցկացրել է Միացյալ Նահանգներում: