Քրգործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են․ Քոչարյանի հորդորը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առարկում են, որ դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ հայտնի։ Նրան ինքնաբացարկի միջնորդություն հայտնել էր մեղադրող դատախազը։ Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե միանում է իր պաշտպանների պնդումներին։

«Մի բան միայն կավելացնեմ․ փաստաբան Ալումյանը փորձեց ներկայացնել, որ սա մի գործիք է ձևավորվելու, որի երկու կողմն էլ կարող են կիրառել ընդհանրապես դատական պրակտիկայում։

Օրինակ՝ իմ կողմնակիցները սկսեն ինչ-որ ձևով արտահայտվել Ֆեյսբուքում դատախազների նկատմամբ, այլ ցածր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, հակառակ կողմը սկսի կարծիք հայտնել բարձր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, բայց այս գործիքը միակողմանի օգտագործվող գործիք է, որովհետև քրեական գործ հարուցող մարմինները քննչական մարմիններն են, որոնք ուղղակի գործադիր իշխանության ազդեցության տակ են գտնվում», - ասել է Ռոբերտ Քոչարյանը, ապա նշել, որ այդ ճանապարհով կարելի է չեզոքացնել, իրենց համար անկանխատեսելի դատավորներին շարքից հանել։

«Դրա համար դիմում եմ դեմն առնել, այդպիսի քայլով հանկարծ նման պրակտիկա հետագայում կիրառելու հնարավրություն չտալ», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։