Գողության համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակություն

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 5-ին, ժամը 20.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 34-ամյա Կոստանդ Թ․-ն, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /Գողությունը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: