Ալեքսեյ Նավալնիի հիմնադրամի տնօրենը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ժդանով

Մոսկվայում բերման է ենթարկվել «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» տնօրեն Իվան Ժդանովը: Ժդանովն այդ մասին հայտնել է իր Twitter-յան էջում։

Ընդդիմադիր գործիչ, հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ ոստիկանները Ժդանովին բերման են ենթարկել հիմնադրամի գրասենյակի մոտից:  

Բերման ենթարկելու պատճառներն առայժմ հայտնի չեն։

 2019 թ․ օգոստոսին Իվան Ժդանովի դեմ քրեական գործ էր հարուցվել «Նա ձեր համար Դիմոնը չէ» ֆիլմը համացանցից ջնջելու մասին դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելու համար: