Պարտիզանական պատերազմները բներում խեղդվելու են, հանգիստ վեր ընգեք տեղներդ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Բոլոր այն քաղաքական ուժերը, անհատներն ու խմբակները, ովքեր կմտածեն Հայաստանի լեգիտիմ իշխանության դեմ Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված գործողություններ իրականացնեն, շատ խիստ կպատժվեն։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը։ 

«Եթե կոռուպցիայի պարագայում թաթիկներն են կտրվելու, ապա այս դեպքում ամեն ինչ համակցված է լինելու՝ թաթիկներն են կտրվելու, ծեփվելու են պատին ու փռվելու ասֆալտին», - ասել է նա։ 

Տիգրան Կարապետյանը նաև ակնարկել է Դաշնակցության նախկին ղեկավար Հրանտ Մարգարյանի այն հայտարարության մասին, ըստ որի, մամուլում տարածված տեղեկատվության համաձայն, նա կոչ է արել իր կուսակցականներին «պարտիզանական պայքար» սկսել իշխանության դեմ։ 

«Ցանկացած նման փորձ բներում խեղդվելու է», - հայտարարել է պատգամավորը։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։