Նոր վթար՝ Գառնի-Լանջազատ-Երասխ մայրուղու ջրատարի վրա․«Վեոլիա ջուրը» տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

վեոլիա

«Վեոլիա Արմենիա» ընկերությունը սիրողական տեսանյութ է հրապարակել Լանջազատից՝ տեղեկացնելով, որ «Գառնի-Լանջազատ-Երասխ» մայրուղային ջրատարի վրա նոր վթար է եղել:

«Միայն երկու օր առաջ վերացվեց մի խոշոր վթար «Գառնի-Լանջազատ-Երասխ» մայրուղային ջրատարի վրա՝ Լանջազատի հարակից ձորում: Եվ ահա մի նոր վթար դրանից մոտ 600-700 մետր հեռու, մեկ այլ սարի վրա:

Խողովակի ճեղքը «սվարկի տեղիցա»՝ սա մասնագետի նախնական գնահատականն է՝ տեսանյութից: Կամ խողովակը չի դիմացել ջրի ճնշմանը կամ էլ տեղումներից ծանրացած հողը ներքև է քաշել ու պոկել իրարից եռակցված խողովակները:

Ամեն դեպքում արդեն տեղում արդեն սկսել է աշխատել «Արևելք» տարածաշրջային տնօրինության վթարային բրիգադը: Հուսանք, որ նրանք վթարը կվերացնեն հայտարարված ժամկետում»,- տեղեկացնում է ընկերությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս