Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանն առերեսվել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Բարսեղ Բեգլարյան

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը մեկուկես ամիս առաջ հարցաքննվելիս առերեսվել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ։ Այս մասին դեկտեմբերի 6-ին մինչ դատական նիստը սկսելը լրագրողներին ասել է Բեգլարյանը։

Բեգլարյանն ասել է, որ մեղադրանք առաջադրվելուց հետո Սերժ Սարգսյանի հետ չի քննարկվել հարցը։

ՀՔԾ-ն հայտրարություն էր տարածել այն մասին, որ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։