ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ ընտրություններ կեղծելն ամենամեծ հանցագործությունն է, որը տեղի է ունեցել 1996-ից սկսած: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ ՀՀ բոլոր երեք նախագահները, եթե որևէ կերպ ներգրավված են եղել ընտրությունները կեղծելու գործընթացի մեջ, ապա, անկասկած, պետք է պատասխանատվության կանչվեն:
24News-ի հարցին, թե համակարծի՞ք է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդման հետ, թե 1996-ից սկսած Հայաստանի բոլոր իշխանությունները չարիք են եղել, պարոն Աղազարյանը դրական պատասխան տվեց. «Այո՜, համակարծիք եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում։