Գերմանիան հրեական կյանքը պաշտպանելու պարտավորություն ունի․ Մերկելն այցելել է Օսվենցիմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

բակո

14 տարի Գերմանիայի կանցլերի պաշտոնում գտնվելով ՝ Անգելա Մերկելլն առաջին անգամ այցելել է Օսվենցիմ-Բիրքենաու։ Նրան ուղեկցել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին, ինչպես նաեւ նախկին բանտարկյալներ եւ հրեական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղեկացնում է DW-ն։

Օսվենցիմի միջազգային կոմիտեն այցն անվանել է համերաշխության «հատկապես կարեւոր նշան» նրանց հետ, ովքեր վերապրել են Հոլոքոստի սարսափները։

Իր ելույթում Մերկելը նշել է, որ Հոլոքոստի սարսափը «անասելի» էր։ Նա ընդգծել է այն փաստը, որ չարագործները գերմանացիներ էին, եւ որ երկիրը պարտավոր է պատասխանատվություն կրել զոհերի առջեւ։ Գերմանիան «հրեական կյանքը պաշտպանելու պարտավորություն» ունի, ասել է նա՝ ավելացնելով, որ «հակասեմականությունը անթույլատրելի է»։

Ուղեւորությամբ նշվում է Օսվենցիմ-Բիրքենաուի հիմնադրամի ստեղծման 10-ամյակը։ Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան հիմնադրամին 60 մլն եվրո կնվիրաբերի։